|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ռազմական պատասխան է պատրաստել, եթե Փհենյանն անխոհեմ գործողություններ ձեռնարկի. հայտնում է РИА Новости -ն: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«Ռազմական միջոցներն ամբողջովին պատրաստ են, ամեն բան պատրաստ է կիրառման, եթե Հյուսիսային Կորեան անխոհեմ գործի: Հուսով եմ՝ Կիմ Չեն Ընն այլ ճանապարհ կընտրի»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր ԿԺԴՀ-ին` «կրակով և զայրույթով» պատասխանել, եթե ԱՄՆ-ի համար սպառնալիք լինի: Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի զինվորականները դիտարկում են Գուամ կղզում ԱՄՆ-ի օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը: