|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության մասնագետների կողմից իրականացվել է քաղաքաշինական կանոնների պահանջների ուղղությամբ հսկողություն, որի արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի տարածքում կատարվող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում առկա են մի շարք թերություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։
«Մասնավորապես՝ կառուցված բետոնե հենապատի վրա որոշակի հատվածներում առկա են խոռոչներ, ասֆալտբետոնի հարթեցնող շերտը տեղադրվում է փոշու վրա: Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել է, որ արձանգրված թերությունների վերաբերյալ շինարարական վարման մատյանում տեխնիկական հսկողի կողմից գրառումներ չեն կատարվել,որով թույլ է տրվել տեխնիկական հսկողության կարգի խախտում:
Տեսչական մարմնի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն: Կապալառու «Լիլիթ-87» ՍՊ և տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սուֆետ» ՍՊ ընկերությունների տնօրենները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի»,- նշված է հաղորդագրության մեջ: