|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից վերահսկողական աշխատանքներ են իրականացվել Գյումրի քաղաքի փողոցաշինական ծրագրերի շրջանակներում: Այս մասին հայտնել է տեսչության ֆեյսբուքյան էջը։
«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից վերահսկողական աշխատանքներ են իրականացվել Գյումրի քաղաքի փողոցաշինական ծրագրերի շրջանակներում:
Դիտարկումներ են իրականացվել Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում տեղադրված լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից վերոնշյալ հենասյուների տեխնիկական զննության արդյունքում պարզվել է, որ դրանք տեղակայվել են տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջների խախտումներով, մասնավորապես՝ բացակայում են հենասյուների հողանցումները, ինչը կարող է վտանգ սպառնալ մարդկանց կյանքին և առողջությանը: Ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ էլեկտրոմոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց նախագծային փաստաթղթերի:
Վերոնշյալ թերությունների վերացման նպատակով՝ Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնում հրավիրված քննարկման ժամանակ պատվիրատու՝ Գյումրու քաղաքապատարանին և հեղինակային հսկողություն իրականացնող «Տրանսնախագիծ» ՓԲ ընկերությանը, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է սեղմ ժամկետներում վերացնել արձանագրված խախտումները և այն համապատասխանեցնել շինարարական նորմերին:
Քննարկվել են նաև մայթերի ասֆալտբետոնյա ծածկույթի, մակերևույթային ջրերի հեռացման համակարգի դիտահորերի նիշերի, կոյուղագծերի թեքություններին առնչվող մի շարք խնդիրներ, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նշված խախտումները և թերությունները վերացնելու վերաբերյալ»-ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ: