Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ամբողջությամբ բավարարել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Օպերային թատրոնի երիտասարդական ծրագրերի տնօրեն Լևոն Ջավադյանը։
«Հայցով պահանջվում է՝ անվավեր ճանաչել մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարբյանի 2019թ. մարտի 28-ի ազատման հրամանը, վերականգնել Կ. Օրբելյանին թատրոնի տնօրենի աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի դիմաց»,-ասաց Լևոն Ջավադյանը։
Հիշեցնենք, որ մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի որոշմամբ՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Հիմնավորումն այն էր, որ ՊՈԱԿ-ի մասին օրենքով անձը միևնույն ժամանակ երկու պաշտոն չի կարող ունենալ, եթե դա ստողծագործական, գիտական կամ կրթական չէ։ Մյուս պատճառը Օրբելյանի՝ հայերենի չիմացությունն էր։