|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ վերջին հրաժեշտը ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին: Ողջ ընթացքում համերգասրահում հնչում էին կոմպոզիտորի ստեղծագործությունները: Օրբելյանին հրաժեշտ տվեցին ծափողջյուններով:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ մենք կորցրինք այնպիսի մի կոմպոզիտորի, ով մինչև վերջին րոպեն մտածում էր մեր արվեստի և հայկական մշակույթի մասին. «Կորցրեցինք մեկին, ով գիտակցում էր արվեստի դերը մեր կյանքում, այս օրերում, ով անում էր ամեն ինչ` հայկական մշակույթն անաղարտ պահելու համար»:
Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը նշեց, որ Օրբելյանն այնպիսի ստեածագործություններ է գրել, որոնք ընդմիշտ կմնան հայկական երաժշտության գանձարանում: «Նրա գործերը լսում ու կատարում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Իր երգերի միջոցով` նա միշտ մեզ հետ կլինի»,- ասաց նա:
Օրբելյանի աճյունն ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում: