|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող մյուզիքլի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 12-ին հոլիվուդյան The Hotel Café-ում, գրում է Rusarminfo-ն։
Մյուզիքլի հեղինակն է Թալին Բաբայանը, սյուժեի հիմքում են վստահելի աղբյուրներ, այդ թվում՝ Ազնավուրի երկու չհրատարակված ինքնակենսագրական գրքերը:
90 րոպե տևողությամբ երաժշտական ստեղծագործությունը ներկայացնում է շանսոնյեի կյանքի ամենակարևոր փուլերը, խնդիրներն անձնական և ստեղծագործական կյանքում, որոնց Ազնավուրը բախվել է, նախքան համաշխարհային ճանաչում ձեռք բերելը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին լրացավ մեծ շանսոնյեի մահվան մեկ տարին։