|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան /լիբրետոն`Վլադիմիր Շահնազարյանի, ըստ Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպի և Եղիշե Չարենցի բանաստողծությունների/:
«Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան նվիրվում է Արցախի Անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին: Նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժորը` Ռուբեն Ասատրյանը, խմբավարներ` Ռոբերտ Մլքեյան, Սոնա Հովհաննիսյան, ռեժիսոր` Մարիա Սահակյան, նկարիչ` Աստղիկ Ստեփանյան, խորեոգրաֆ` Արա Ասատուրյան: Որպես մենակատարներ հանդես կգան Գուրգեն Բավեյանը /բարիտոն/, Ռուզան Մանթաշյանը /սոպրանո/, Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/, Արմեն Մարգարյանը /ասմունքող/, Ռիմա Պիպոյանը /պար/:
Ավետ Տերտերյանն այս ստեղծագործությունը գրել է 1967-ին: Նույն տարում օպերայի առաջին բեմադրությունը իրականացրեցին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Արամ Քաթանյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Բագրատունին, բեմանկարիչ Մինաս Ավետիսյանը: Ա. Տերտերյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի հեղինակավոր բեմերում՝ միջազգային փառատոների և կոմպոզիտորին նվիրված համերգների ընթացքում: