|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հոկտեմբերի 2-ի նիստում միաձայն՝ 99 կողմ ձայնով:
ԱԺ նիստում նախագիծը ներկայացրել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է ծրագրի ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները»,-ներկայացրեց Բաբայանը:
«Էներգաինտեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել էր նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա կառույցների ցանկից հանելու առաջարկ արել էր նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: