|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին պաշտպանության բանակի՝ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ Օնիկ Գասպարյանը մասնակցել է միավորման հրամանատարական կետերում տեղի ունեցած լսումներին, որի ժամանակ միավորման հրամանատարը ներկայացրել է ստեղծված իրադրությունը, զեկուցել կատարված և առաջիկա միջոցառումների մասին:
Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարն ու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը լսումների ավարտին հայտնել են իրենց նկատառումները իրականացվող միջոցառումների կատարելագործման վերաբերյալ: