|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ըստ լավատեղյակների՝ ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությամբ, ոստիկանության հանգույն, ԱԱԾ-ում սկսվում է կադրային և «այլ» բարեփոխումների շարքը։ Հիշեցնենք, որ մինչ սահմանադրական փոփոխությունները, կառավարման համակարգում որոշակի «կարեկտիրովկաներ» են ընթանալու, ստեղծվելու են կոմիտեներ, և այս քայլերը դրա նախապատրաստական մեկնարկն են. գրում է «Հրապարակը»:
Որոշ տեղեկություններով` Ռ. Հարությունյանի պաշտոնանկությունը նաև ներքաղաքական դասավորությունների ենթատեքստում է տեղի ունեցել: Նա համակարգում աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի «տնտեսական աճի և շինարարության բումի» օրերից, նրա հովանավորներից մեկը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն էր։ Ըստ որոշ տեղեկությունների` այն օրերին, երբ Հայաստանից բացակայել է ԱԱԾ ղեկավարը, Ռ. Հարությունյանը տիրապետել է քաղաքական ուժերից մեկին առնչվող կարևոր ինֆորմացիայի, սակայն չի զեկուցել վերևներին։
Ըստ ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրների` նոր առաջին տեղակալը կնշանակվի մինչև փետրվարի կեսերը, այս պահին տրվում է Տիգրան Բարսեղյանի անունը, որը գեներալ է և բավական երիտասարդ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։