|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում: Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին: Սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,- ասել է Նաղդալյանը: