|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի բնակարանի հարցը առաջիկայում, հնարավոր է, լուծում ստանա: Մինչեւ այժմ կառավարությունը նրան տասը տարբերակ է առաջարկել, բայց դրանք բոլորը մերժվել են: Օրինակ` Սերժ Սարգսյանին Ավան վարչական շրջանում` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան հարեւանությամբ, 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մեկ այլ առանձնատուն են առաջարկել, սակայն կրկին մերժել է:
Բայց ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ այս օրերին առանձնատուն է կառուցվում, որը ձեւակերպված է ռուսաստանաբնակ գործարար «Էմ Բի Կապիտալ» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի անունով: Հայտնի է, սակայն, որ այստեղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է ապրելու: Իսկ ո՞վ է Կամո Ավագումյանը: Նա ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը ՌԴ-ում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։