|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վրաստանի և Ռուսաստանի միջև այցագրային ռեժիմի մեղմացման հարցերը, ընդհուպ մինչև դրա չեղարկումը, և այդ երկրի հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցերը, շուտափույթ լուծում են պահանջում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովի հայտարարությանը հղումով:
Նշենք, որ նա այս մասին հայտնել է «Միասնական Վրաստան-Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի հետ դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
«Կան մի քանի գործնական հարցեր, որոնք, մեր կարծիքով, պահանջում են արագ լուծում: Դա և՚ ռուսական կողմի հետ այցագրային ընթացակարգերի մեղմացումն է ընդհուպ մինչև այցագրերի չեղարկումը, և՚ ավիահաղորդակցության վերականգնումն է, և՚ այն հարցերի լուծումն Է, որոնք առնչություն ունեն մի շարք ապրանքների մատակարարման սակագնային սահմանափակումների հետ: Ընդհանուր առմամբ, կա կոնկրետ օրակարգ, որը քննարկման փուլում է ամենատարբեր մակարդակներով և տարբեր ձևաչափերով»,- պարզաբանել է Կոսաչովը: