|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ամենաշատը երևի թե խոսվում է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության մասին: Շատերի համոզմամբ, Փաշինյանի թիմի ամենախոցելի հատվածներից մեկը մարզպետներն են, որոնք պարբերաբար հայտնվում են հանրության քննադատության և դժգոհության թիրախում: Մարզերից ստացված բողոքների մի մասը վերաբերում է նրան, որ մի քանի մարզպետներ գնալով ավելի են կորցնում իրականության զգացումը և կտրվում հասարակությունից: Ավելին՝ աչքի են զարնում բյուջետային միջոցների ծախսերի արդյունավետության հետ կապված հարցերը:
Մասնավորապես, մի քանի մարզպետներ, ասենք, մեքենայի սպասարկման, կահույքի, համակարգչային պարագաների ու նման մի քանի «կարևորագույն» ձեռքբերումների համար արդեն իսկ տարեսկզբից զգալի ծախսեր են արել, որոնք տարբեր մարզպետարաններում տատանվում են 2,5-3,4 միլիոն դրամի սահմաններում: Սա, ոլորտի փորձագետների գնահատմամբ, բավականին մեծ գումար է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում