|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է մեկ անձից կազմված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելու հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
«Ընթացիկ կարգավորումներում կա պահանջ, որն անհարկի խոչընդոտ էր ստեղծում տնտեսավարողների համար Հայաստանում այդ տեսակի կազմակերպություններ հիմնելու և գործունեություն ծավալելու համար: Այդ պահանջն այն էր, որ որևէ այլ տնտեսավարող ընկերություն չի կարող մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնել մեր երկրում: Այս նախաձեռնությամբ վերացնում ենք խոչընդոտը, որը հույս ունենք, որ ավելի ազատական դաշտ կստեղծի և կխթանի ներդրումային միջավայրը»,- ներկայացրեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը: