|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիան սեպտեմբերի վերջից կսկսի քայլեր ձեռնարկել Սիրիայի տարածքում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում, անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ նրա՝ Անկարան վճռական է «անվտանգության գոտու» ստեղծման հարցում՝ համապատասխան Թուրքիայի ազգային շահերին:
«Մեր նպատակն է սիրիական տարածքում 450 ք. կմ մակերերով ստեղծել «անվտանգության գոտի» առնվազն մեկ միլիոն փախստական բնակեցնելու համար: Մի՞թե Անկարան պետք է միայնակ տանի այդ բեռը: Մենք չենք ստացել անհրաժեշտ միջազգային աջակցությունը, այդ թվում՝ ԵՄ-ից: Գուցե Անկարան ստիպված լինի բացել իր սահմանները մեր երկրում գտնվող փախստականների համար, որպեսզի ստանա ֆինանսական աջակցություն»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ղեկավարը նաև հավելել է, որ Թուրքիային չեն վախեցնում պատժամիջոցները, հակառակը՝ ավելի վճռական են դարձնում: