|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սեպտեմբերի 5-ը Բուժականցի Մուրադի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 48 տարեկան։
Ազատամարտիկ, ՀՀ բանակի լեյտենանտ Մուրադ Զաքարյանը կամ Բուժականի Մուրադը ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի Բուժական գյուղում։ 1989-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1991-1994 թվականներին եղել է Շուշիի առանձնակի գումարտակի վաշտի հրամանատարի տեղակալ։
Մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի (Կիրով, Եղցահող և այլն) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993 թվականին վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։
Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Մուրադ Զաքարյանի մասին նկարահանվել է «Բուժականի Մուրադը» ֆիլմը (2001, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշար, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ս. Թադեոսյան)։
Զոհվել է 1994 թվականի մարտի 23-ին Ֆիզուլիի շրջանի Սեյիդահմեդլու գյուղում։ Թաղված է Բուժականում։