|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Նախօրեին ՌԴ Ստավրոպոլի երկրամասում կործանված Սու-25 ռազմական ինքնաթիռի օդաչուների մարմինները հայտնաբերվել են օդանավի ընկնելու վայրում. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի օդանավակայանից թռիչքից հետո Սու-25 գրոհիչ է կործանվել:
Միջադեպի կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել ամայի տարածքում: Ինքնաթիռը պայթել ու ամբողջովին կործանվել է գետնին բախվելուց հետո:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել նաև, որ օդաչուները դուրս են նետվել ինքնաթիռից: Որոնողական աշխատանքները տևել են մոտ մեկ օր: