|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում բանակային միջազգային հինգերորդ խաղերի շրջանակում անցկացվել են մի շարք մրցափուլեր:
Օգոստոսի 7-ին և 8-ին «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող ՀՀ ԶՈՒ խոհարարները պատրաստել են հացաբուլկեղեն և մի քանի ճաշատեսակներ, որոնք ներկայացվել են մրցավարական կազմին: Մասնակից թիմերի ղեկավարներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին բարձր է գնահատել հայ խոհարարների պատրաստած կերակրատեսակները: Մրցույթը շարունակվում է, իսկ արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին:
Նույն ժամանակահատվածում մրցում էին նաև «Կարգապահության պահապան» մրցաձևի մասնակից թիմերը: ՀՀ ռազմական ոստիկանները վարպետորեն հաղթահարել են փակ տարածության մեջ տեղադրված արգելքները` ոչնչացնելով պայմանական հակառակորդին: Մրցույթի երկրորդ փուլում պարետային ծառայության խնդիրն էր մեքենայով երթուղին հաղթահարելիս հայտնաբերել և ոչնչացնել պայմանական ահաբեկիչներին և օգնություն ցուցաբերել վիրավորներին: Այս մրցափուլում հայկական թիմը խոցել է բոլոր նշանակետերն ու մեքենան վարել առանց թերացումների: Մրցութային վերջին օրը օգոստոսի 10-ին է, որից հետո էլ հայտնի կլինեն հաղթողները: