|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը: Օգոստոսի 6-ին ազդարարվել է «Կարգապահության պահապան» և «Դաշտային խոհանոց» մրցաձևերի առաջին մրցափուլերի մեկնարկը:Մասնակից թիմերը կրակային վարժություններ են կատարել զորավարժարանի հրաձգարաններում:
«Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումը «Մակարով» տեսակի ատրճանակով և ԱԿ-74 ինքնաձիգով խոցել է տարբեր հեռավորության վրա տեղադրված բոլոր թիրախները: Կրակային մրցափուլում փայլուն հանդես են եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող հայ խոհարարները` միաժամանակ կրակ արձակելով թիրախների ուղղությամբ:
Օգոստոսի 7-ին կանցկացվեն մրցաձևերի հաջորդ մրցափուլերը և թիմերը կանցնեն հիմնական վարժանքների կատարմանը: