|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան ԱՄՆ-ի հետ Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու հարցում համաձայնության հասնելուց հետո զինամթերքով լի ռազմամեքենաներ են ուղարկվել Սիրիային սահմանակից շրջաններ:Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Ըստ տեղեկությունների՝ զրահամեքենաները, որոնք ուղարկվել են Թուրքիայի արևելյան քաղաքներում գտնվող ռազմական միավորումներից, ուղևորվել են դեպի Ուրֆայի՝ Սիրիային սահմանակից Սուրուչի շրջան և Հաթայի Քըրըքհան շրջան: