|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր Իրինա Կարամուշկինան հերքել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի ձերբակալության մասին տեղեկությունը: Պատգամավորը հայտնել է, որ քաղաքական գործչին չեն ձերբակալել, և նա պատսպարվել է իր տանը:
Հաղորդվում է, որ հատուկջոկատայինները ևս մեկ գրոհ են սկսել նախկին նախագահի տան մոտ, որտեղ գտնվում է Ատամբաևը:
Ավելի վաղ Ալմազբեկ Ատամբաևի կողմնակիցները РИА Новости-ի թղթակցին հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է նախկին նախագահին:Ատամբաևի ձերբակալության համար պատճառ է հանդիսացել այն, որ նա երեք անգամ հրաժարվել է ներկայանալ հարցաքննության` վկայի կարգավիճակում` քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման գործով:Ատամբաևը հայտարարել է, որ չի ներկայանա հարցաքննության, քանի որ ամենը աբսուրդ է և ինքը մաքուր է ժողովրդի առաջ: