|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 4-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևանի 2800-ամյակին նվիրված զբոսայգու մոտ ինչ-որ մեկը մի աղջկա պայուսակից գողացել է բջջային հեռախոսներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հանցագործությունը մեկ օր անց բացահայտել են:
Ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 5-ին Մաշտոցի պողոտայից գրպանահատությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Մարտունիի 37-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր: