|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16.00-ին, գողություն կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին։
Ոստիկանությունից հայտնում են՝ բերման ենթարկվածը խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ից 15.55-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1948 թ. ծնված Գայանե Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 5.000 դրամ, անցաթուղթ և զեղչի քարտեր՝ պատճառելով 7.000 դրամի վնաս:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն