|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Իտալիայում հայկական համայնքի ներկայիս վիճակին, երկու երկրների պատմական ընդհանրություններին, որոնց մեկն էլ բազմամիլիոնանոց սփյուռքների առկայությունն է:
Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ներկայացրեց «Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կետրոն»-ROCHEMP ծրագիրը, որի մեկնարկին մասնակցություն է ունեցել նաև Հանձնակատարի գրասենյակը: Դեսպանը հատուկ խոսեց նաև դեսպանատան մեկ այլ նախաձեռնության՝ OGNI DOVE-ի մասին («Ամենուրեք»), որը յուրօրինակ հարգանքի տուրք է Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայերին: Զարեհ Սինանյանը ողջունեց նախաձեռնություններն ու համագործակցության պատրաստակամություն հայտնեց: