|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիան մտադիր է նոր ռազմարշավ սկսել Սիրիայում՝ Եփրատի արեւելյան ափին: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ ռազմարշավ սկսելու մտադրության մասին Անկարան տեղեկացրել է Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին. փոխանցում է Deutsche Welle-ն:
«Մենք կմտնենք Եփրատ գետից արեւելք ընկած հատվածը, ինչպես մտել ենք Աֆրին, Ջերաբլուս եւ Էլ-Բաբ: Այդ մասին տեղեկացրել ենք Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին: Մենք չենք կարող լռել մեր երկրի նկատմամբ հարձակումների պարագայում»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ռազմական գործողություններ կձեռնարկի Եփրատի հյուսիսում, ինչպես նաեւ՝ Մանբիջում, Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ը դուրս չբերի նրանց այնտեղից: