|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին երեկ՝ օգոստոսի 3-ին հանդիպել է Ադրբեջանի տնտեսության նախարար Շահին Մուսատաֆաևի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հանդիպման ընթացքում անդրադառնալով երկկողմ բարեկամական հարաբերություններին, Վաեզին նշել է, որ ի հեճուկս ԱՄՆ պատժամիջոցներին, Թեհրանն ու Բաքուն շարունակում են ընդլայնել եւ զարգացնել երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը:
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարն անդրադառնալով առաջիկա շաբաթվա ընթացքում Սոչիում կայանալիք Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպմանը, հույս է հայտնել, որ այն կնպաստի եռակողմ ձեւաչափով հարաբերությունների ընդլայնմանը:
Նա կարեւորել է հատկապես, Իրանի եւ Ադրբեջանի երկաթգծերի միացումը, շեշտելով, որ դրա շնորհիվ նոր թափ կհաղորդվի հյուսիս-հարավ տրանսպորտային հանգույցի ակտիվացմանը եւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:
Անդրադառնալով վերջին 5 տարվա ընթացքում երկու երկրների նախագահների միջեւ կայացած 12 հանդիպմանը, Վաեզին նշել է, որ դա վկայում է կողմերի սերտ բարեկամական հարաբերությունների մասին: