|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Զվարթնոց» օդանավակայանում արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ: Այս մասին տեղեկացանք «Զվարթնոց» օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջից:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված տերմինալների միջոցով այսուհետ հնարավոր է չվերթի համար ինքնուրույն գրանցվել:
Նշենք, որ տերմինալներից առայժմ կարող են օգտվել միայն «Աերոֆլոտ» ընկերության այն ուղևորները, որոնք ճամփորդում են ձեռքի ուղեբեռով»,- նշված է հայտարարության մեջ: