|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը կառավարության որոշմամբ կլուծարվի։
Ըստ նախագծի հիմնավորման, ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ, իսկ դրա գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով։
ՊՈԱԿ-ն իրականացնում էր հակաանասնահամաճարակային միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման և գրանցման միջոցառումներ եւ այլն։
Կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են ՀՀ պետական բյուջե, շարժական գույքն ամրացվելու է էկոնոմիկայի նախարարությանը, իսկ անշարժ գույքը՝ ՀՀ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմնին:
«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների որակի բարձրացում, պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով»,- ասված է հիմնավորման մեջ:
ԵՐԿԻՐ