|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշում, որով ստեղծվում է «ՔԿՀ բժշկական կենտրոն» ՊՈԱԿ: Ըստ նախարարի` այդ ոլորտում կար մեկ խնդիր` բժշկական անձնակազմի մասնագիտական անկախության բացակայությունը, և դատապարտյալը վստահությունը չունի բժիշկների հանդեպ: Այդ պատճառով որոշվեց ստեղծել բժշկական սպասարկում իրականացնող կենտրոն, որը կգործի արդարադատության նախարարության ենթակայության ներքո, կօգնի բարձրացնել այդ մասնագետների նկատմամբ վստահությունը և կապահովի այդ մասնագետների գործունեության անկախությունը:
Որոշումն ընդունվեց: