|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Եգիպտոսում գտնվող քաղաքացիների Հայաստան տեղափոխման ծառայությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ինն ամսում հատկացնել 5,838.6 հազ. դրամ:
Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ, այս կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի հետ օգոստոսին չվերթ իրականացնելու վերաբերյալ:
Որոշման նախագծով նախատեսվում է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին ՀՀ 2019 թվականի պետական բյուջեից հատկացնել 12 000 ԱՄՆ դոլար` 5,838.6 հազ դրամ:
Հավելենք, որ դեռևս Հուրգանդայում են 109 ՀՀ քաղաքացիներ, որոնք այսօր Երևանի ժամանակով 14:25-ին «Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավով կտեղափոխվեն Երևան: