|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ կայացած` երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո արված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան պատրաստվում է աշխատանքներ տանել Սիրիայի սահմանին «Խաղաղության միջանցք» ստեղծելու ուղղությամբ. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Անկարայում գտնվող նախագահականում մոտ 6 ժամ տևած նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի սահմանի ամբողջ երկայնքով ստեղծված «դատարկությունը» Թուրքիայի համար վտանգ է, և սահմանային անվտանգության նպատակով պատրաստվում են շրջանը մաքրել ահաբեկչական տարրերից: «Մենք հաստատել ենք մեր վճռականությունը «Խաղաղության միջանցքի» համար մեր ամբողջ ջանքը գործադրելու հարցում»,- նշված է հայտարարության մեջ: