|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ն մինչ 2020 թվականի դեկտեմբերի 30-ն Արիզոնա նահանգում՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի նոր հատված կկառուցի, որի համար կծախսվի գրեթե 400 միլիոն դոլար. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ԱՄՆ ռազմական գերատեսչության կայքը:
Նշվում է՝ «Fisher Sand and Gravel Co.» ընկերությունը 399.962 ԱՄՆ միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է ստացել՝ շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով:
Պատի նոր հատվածի երկարությունը կկազմի շուրջ 50 կմ:
Ավելի վաղ՝ սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի մոտ կատարված հաջող փորձի մասին, որի արդյունքում պրոֆեսիոնալ լեռնամագլցողները չէին կարողացել հաղթահարել պատի արգելքը:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր: 2019-ի փետրվարին Թրամփն արտակարգ դրություն էր հայտարարել՝ պատի կառուցման համար նախատեսված 6.4 միլիարդ ԱՄՆ դոլարի հավաքագրման նպատակով: Նախագահի հակառակորդները պատի կառուցման համար համաձայնել էին տրամադրել միայն 1.4 միլիարդ ԱՄՆ դոլար: