|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր է իրականացրել Շիրակի և Արագածոտնի մարզերի ազատությունից զրկման վայրեր:
Մասնավորապես, այցեր են իրականացվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, Արթիկի, Գյումրու և Թալինի ձերբակալվածների պահման վայրեր և ոստիկանության բաժիններ, Գյումրու հոգեկան առողջության կենտրոն:
Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի և սննդամթերքի ժամկետներին համապատասխանությունը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն:
Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց և հաստատությունների աշխատակիցների հետ:
Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների ղեկավարների հետ: Ամփոփված վերլուծական տեղեկանքները կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:
Այցերի արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ հաղորդում։