|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔՀԿ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն:
Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև այլ դատապարտյալների հետ:
Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ: