|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեծ Բրիտանիայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Համիդ Բայիդինեժադը Twitter-ի իր միկրոբլոգի գրառման մեջ նշել է Իրանի եւ Մեծ Բրիտանիայի կալանավորված լցանավերի փոխանակման անհնարության մասին:
«Իրանի կողմից անգլիական լցանավը ձերբակալվեց Հորմուզի նեղուցում` միջազգային ծովագնացության օրենքների խախտումների կանխարգելման շրջանակում: Լոնդոնը, սակայն, իրանական լցանավի ձերբակալումն իրականացրեց ապօրինի կերպով»,- գրել է դեսպանը՝ ընդգծելով, որ լցանավերի փոխանակումն այնպես, ինչպես բրիտնական ԶԼՄ-ներն են նշում, բացառված է:
Նշենք, որ վերջերս լուրեր էին շրջանառվում, թե իբր Թեհրանն ու Մեծ Բրիտանիան շահագրգռված են ձերբակալված լցանավերի հնարավոր փոխանակման ուղղությամբ, ինչը, սակայն, երկու կողմերն էլ հերքեցին: