|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում դեռևս չունի մեղադրյալի կարգավիճակ չէ, Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով։ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն էր տարածել, որի համաձայն` հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։