|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի Մարտի 1-ի գործի շրջանակներում: «Մարտի 1-ի գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասաց Օհանջանյանը:
Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Սարգսյանն ունի վկայի կարգավիճակ: Նա հաստատել է, որ Սարգսյանը հարցաքննվել է գործի շրջանակում: