|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում, այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանը քաղաքացուց տեղեկություն է հաղորդվել, որ Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով վերջինիս բարեկամը անհետ կորել է:
Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ եւ պարզվել է, որ ս.թ. հուլիսի 22-ին Ամուրի մարզի Զեյսկի շրջանի Իլիկան գետը վարարել է, եւ 4 քաղաքացի (1 ՌԴ եւ 3 ՀՀ քաղաքացիներ) հայտնվել են գետում. 1 ՌԴ եւ 1 ՀՀ քաղաքացի դուրս են եկել գետից, իսկ մյուս 2-ը համարվում են անհետ կորած:
ՌԴ ԱԻՆ փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ վերջիններիս գտնելու ուղղությամբ
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: