|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հուլիսի 25-ին հանդիպել է Ռումինիայի երիտասարդության և սպորտի նախարարության պետքարտուղար Ռեմուս Մունտեանույի (Remus Munteanu) հետ. տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երիտասարդության և սպորտի ոլորտում համագործակցության հետագա հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի և Ռումինիայի ներկայացուցիչների մասնակցությունը երկու երկրներում նշյալ ոլորտներում կազմակերպվող միջոցառումներին:
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն կազմակերպել ոլորտային մասնագետների հանդիպումներ` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման ու փոխգործակցության հաստատման նպատակով: