|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Երեկ երեկոյան որոշ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ անդամ Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ «Երկիր»-ին հայտնել էր, թե այդ մասին ինքը տեղեկություն չունի:
Մամուլում անգամ լուրեր շրջանառվեցին, թե Պետրոսյանը երեկոյան` աշխատանքի օրվա ավարտին, աշխատասենյակից հավաքել է իր անձնական իրերը:
Նշենք, որ թեեւ Արթուր Պետրոսյանը դեռ հրաժարական չի տվել, բայց մեր հավաստի աղբյուրների հաղորդմամբ` նա դա կանի մոտ օրերս: Մեզ հայտնի է նաեւ, թե ով է փոխարինելու Պետրոսյանին. նոր նախարար է նշանակվելու Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: