|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնը հուլիսի 22-23-ն իրականացրել է Սեւանա լճի ջրի որակի հերթական մոնիթորինգը. ջրի որակի հետազոտություններն իրականացվել են Մեծ եւ Փոքր Սեւանների ամբողջ ծավալով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի օգնական Դիանա Երիցփոխանցը:
Նա, մասնավորապես, նշել է.
Լճի մակերեւութից մինչեւ 20 մ խորություն ֆոսֆորը ամբողջովին յուրացվել է ջրիմուռների կողմից եւ ծաղկման պրոցեսը ավարտված է: Լճում սկսվել է ջրիմուռների քայքայման պրոցեսը, ինչն ուղեկցվում է կալցիումի ակտիվ անջատմամբ եւ լճում պղտորության առաջացմամբ: Այս պրոցեսների արդյունքում Մեծ Սեւանում ջրի թափանցիկությունն ըստ Սեկի դիսկի 3.5-5 մ է, իսկ Փոքր Սեւանում՝ համեմատաբար ցածր է՝ 1.0-2.8 մ»: