|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հորդորել է Թուրքիային` չգործարկել Ռուսաստանից գնված Ս-400 ՀՕՊ համակարգերը, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս խուսափում է օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառումից. հաղորդում է bloomberg.com կայքը:
«Դրան կարող են հետևել ավելի շատ պատժամիջոցներ, բայց, անկեղծ ասած, մեր ուզածն այն է, որ Թուրքիան չգործարկի Ս-400-ները». – Bloomberg-ի հետ զրույցում նշել է Պոմպեոն:
ԱՄՆ-ը Թուրքիային արդեն դուրս է թողել Ֆ-35 կործանիչների ծրագրից Ս-400-ների պատճառով: Ըստ տեղեկությունների` Թրամփը կողմնակից չէ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն և այս իրավիճակի համար մեղադրում է նախկին նախագահ Բարաք Օբամային` ժամանակին Թուրքիային ամերիկյան «Պատրիոտ» ՀՕՊ համակարգեր չվաճառելու համար: