|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Գյումրու մանկապատանեկան համալի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-2018 թվականների ընթացքում ընդհանուր 29 ամիս հանրապետությունից բացակայած ըմբշամարտի մարզիչին աշխատանքից չի ազատել, փոխարենը յուրացրել է նրա՝ շուրջ 2,5 միլիոն դրամ աշխատավարձը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Մուշի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Գյումրու մանկապատանեկան համալի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-2018 թվականների ընթացքում ընդհանուր 29 ամիս հանրապետությունից բացակայած ըմբշամարտի մարզիչին աշխատանքից չի ազատել, փոխարենը յուրացրել է նրա՝ շուրջ 2,5 միլիոն դրամ աշխատավարձը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։