|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունն իր նոր ռազմանավը կանվանակոչի հայկական ծագումով ամերիկացի հայտնի զինվորական Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) պատվին: Այս մասին հայտնում է ԱՄՆ ՊՆ պաշտոնական կայքէջը:
Նշվում է ` նավի անվան պաշտոնական շնորհումը տեղի կունենան հուլիսի 27-ին Ֆորտ Լոդերդեյլ նավահանգստում:
ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռիչարդ Սփենսերի պնդմամբ՝ նոր ռազմանավը կընդլայնի օդային, ստորջրյա, վերջրյա, հակահրթիռային պաշտպանության և հարվածող ուժի հնարավորությունները:
Հավելվում է նաև, որ Փոլ Ռոբերտ Իգնատիուսը ծնվել է 1920 թվականին Գլենդելում, Արևմտյան Հայաստանից գաղթած Հովսեփ Իգնատոսյանի և Էլիզա Ժամկոչյանի ընտանիքում: 1944 թվականին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կազմում մասնակցել է Ֆիլիպինյան օպերացիային, այնուհետ կռվել է ճապոնացիների դեմ, իսկ Կորեական պատերազմի ժամանակ զբաղվել է ռազմավարական ծրագրերի կազմման աշխատանքներով: 1961 թվականին նա նշանակվել է ԱՄՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում: Մի քանի տարի անց դարձել է ԱՄՆ-ի ռազմածովանին ուժերի նախարար ու այդ պաշտոնում աշխատել մինչև 1969 թվականը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա որպես կամավոր զորագրվել է բանակ: 1964-ից մինչև 1967 թվականը Իգնաթիոսյանը զբաղեցրել է պաշտպանության քարտուղարի նյութատեխնիկական ապահովման և սարքավորումների հարցերով տեղակալի պաշտոնը:
