|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամերիկյան CNN հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է եվրոպական 20 ամենագեղեցիկ քաղաքների ցուցակը, որոնք ունեն փոքր թվով զբոսաշրջիկներ. հայտնում է РИА Новости-ն:
Ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի մայրաքաղաքը: Նշվում է, որ Երևանը 2800-ամյա պատմություն ունի, որը զգացվում է քաղաք այցելության ժամանակ:
«Երևանը գտնվում է Եվրոպայի արևելքում, ինչը նշանակում է, որ ճամփորդության մեկնողները հեշտությամբ մոռանում են քաղաքի մասին: Սակայն քաղաքն ունի 2800-ամյա պատմություն, այստեղ անցյալը զգացվում է անգամ առանց զբոսաշրջիկների մեծ խմբերի»,- ասվում է նյութում:
CNN-ի վարկանիշում ընդգրկվել են նաև Մինսկը, Թբիլիսին, Անտվերպենը, Անկարան, Բյորնը, Հաագան, Մալման և այլն: