|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռևս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները:
Այս պահին իրականացվում են Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով:
Ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով:
Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: