|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իջևանում գտնվող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բողոքի ակցիայի կազմակերպիչներին: Ըստ Վանեցյանի, Իջևանում կայացած երեկվա ակցիան ինքնաբուխ չէր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր:
«Մեր՝ մարզ այցելելը չի նշանակում, որ այդ ամենը մոռացվեց, և մեղավորները չեն բացահայտվելու, չեն պատժվելու: Այսօր կառավարության նիստի ընթացքում հնչեց մարդկանց թիվ՝ 39, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել բողոքի ակցիայի կազմակերպմանը: Նրանց մի մասը բերման են ենթարկվել, մնացածը, որոնք թաքնվում են իրավապահներից, կամ կգան, ինքնակամ կներկայանան, կամ մենք կհայտնաբերենք, նրանց դժվար չէ գտնելը, և կկանգնեն օրենքի առջև»,- ասաց Վանեցյանը: