|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Փաստ»-ը գրում է. «Գործող իշխանությունները ԵՊՀ-ում շարունակում են վարել իրենց քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս, ինչը բնավ չի թաքցվում: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը, որը երեք անգամ դրվել էր քվեարկության ու մերժվել նորից բերվել է հոգաբարձուների խորհրդի օրակարգ' այս անգամ արդեն հարցման կարգով: Ըստ համալսարանում պտտվող խոսակցությունների, հարցն ունի քաղաքական ենթատեքստ և ծառայում է իշխանական բուրգին:
Թերթին հայտնի է դարձել որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն ու ռեկտորի պաշտոնակատարն իրենց բոլոր քայլերը նախ համաձայնեցնում են իշխանությունների հետ, ապա նոր միայն կայացնում համապատասխան որոշում: Ըստ նույն աղբյուրի, բուհի ներսում լուրջ է դրված քաղաքական հայացքների հանգամանքը, անգամ «այլախոհ» դասախոսները ամեն կերպ «բլոկադայի» են ենթարկվում, նշվում է նաև, որ առաջնային է դարձել անձնական սիմպատիաներով առաջնորդվելը»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: