|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թերթերի և հեռուստաընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Կիպրոսի ջրերի շուրջ վերջին մի քանի ամիսներին առաջացած ճգնաժամին: Նա խոսել է նաև ԱՄՆ սենատոր, Դեմոկրատական կուսակցության անդամ Բոբ Մենենդեսի առաջարկի մասին: Իր հայամետ դիրքորոշմամբ հայտնի սենատրոը, որը բազմիցս կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սենատ է ներկայացրել օրինագիծ, ըստ որի` առաջարկվում է վերացնել Կիպրոսի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոն:
Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից կիրառված էմբարգոն ուժի մեջ է մտել 1987 թվականից և հավանության արժանացել ՄԱԿ-ի կողմից: Դրա նպատակը կղզում ուժերի միջև սպառազինության հավասարակշռությունը պահպանելն ու կղզու վերամիավորմանը խթանելն էր:
«Այս անձը Թուրքիայի թշնամին է: Նման անձի կողմից Սենատ բերված օրինագիծը Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները փչացնելուն ուղղված անհաշվենկատ սպառնալիք է: Ես հավատում եմ, որ պարոն Թրամփը նման խաղի չի տրվի»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում aksam.com.tr կայքը:
Նշենք նաև, որ Մենենդեսի վերոնշյալ օրինագիծը հավանության է արժանացել Սենատում` 197 դեմ, 220 կողմ ձայներով: